Skip to main content
Home
Վեբ ծրագրավորման հիմունքներ

Այս 6-ամսյա խորացված դասընթացը նախատեսված է պատրաստելու կրտսեր  վեբ ծրագրավորողներ: Դուք կծանոթանաք և գործնական փորձ ձեռք կբերեք HTML-ի, CSS-ի, JavaScript-ի, PHP-ի և տվյալների բազաների հետ՝ միաժամանակ ուսումնասիրելով ծրագրավորման ժամանակակից գործիքներ, ինչպիսիք են՝ Bootstrap, SCSS և REST API-ները:

Դասընթացը տրամադրում է բազային պատկերացում frontend և backend  ծրագրավորման մասին՝ ընդգրկելով ամեն ինչ՝ ռեսպոնսիվ վեբ դիզայնից մինչև սերվերի աշխատանքը: Դուք  կսովորեք համակարգիչների, վեբ բրաուզերների մասին, ինչպես նաև պատկերացում կունենաք, թե ինչպես է աշխատում արհեստական բանականությունը: Բացի այդ, մենք կանդրադառնանք նույնականացմանը, անվտանգությանն ու տվյալների բազայի կառավարմանը: 

Դասընթացի ընթացքում Դուք կստեղծեք երեք անձնական նախագծեր, կիրառելով ձեր գիտելիքները գործնականում: Այս նախագծերը կօգնեն ձեզ կազմել պրոֆեսիոնալ պորտֆոլիո և պատրաստվել սկսնակ մակարդակի վեբ ծրագրավորողի աշխատանքին:

Գործնական Գիտելիքներ
HTML5
CSS
Bootstrap
Less
Sass
JavaScript
jQuery
Node js
PHP
Databases
REST
Ի՞նչու մասնակցել Վեբ ծրագրավորման հիմունքներ դասընթացին

Dev School Armenia-ի թիմը մշակել է 6-ամսյա Վեբ ծրագրավորման դասընթաց, որը նախատեսված է սկսնակների համար և ուղղված է նրանց տեխնոլոգիական կարիերայի պատրաստմանը։

Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական մասից.

  • Վեբ ծրագրավորման հիմունքներ – Ծանոթություն համակարգչի, բրաուզերների, ՕՀ-ի, ինտերնետի և AI-ի հետ
  • Front-End հիմունքներ – HTML5, CSS (SCSS & Less), Bootstrap, JavaScript, և jQuery.
  • Back-End հիմունքներ – PHP 8, MySQL, և API մշակում.

Բովանդակություն:

  • HTML և CSS ուսուցում
  • JavaScript ուսուցում
  • PHP և Սվյալների բազաներ
  • REST API և Անվտանգություն

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, սկսվում է զրոյական մակարդակից և չի պահանջում նախնական փորձ։ Այն բաց է 16-ից բարձր տարիք ունեցող անձանց համար, ովքեր տիրապետում են համակարգչային տարրական հմտություններին։

Այս գործնական ծրագիրը հիմնված է ժամանակակից ծրագրավորման պահանջների վրա և ապահովում է իրական աշխատանքային փորձ։ Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան անհատական նախագիծ՝ պորտֆոլիոյին համապատասխան վեբ հավելված, որը կօգնի նրանց հեշտությամբ գտնել աշխատանք որպես սկսնակ վեբ ծրագրավորող։

Տևողություն
6 ամիս
Սկիզբ
Ձևաչափ
Առկա
Դասերի քանակ
72 դաս
Արժեք
55000դր

Ուսուցման պլան

Ինտերնետի տեխնոլոգիաների և Վեբ ծրագրավորման ներածություն

HTML & CSS հիմունքներ

JavaScript և Front-End Scripting

Backend ծրագրավորման հիմունքներ

PHP հիմունքներ

Տվյալների բազաներ և API ծրագրավորում

Ավարտական նախագիծ և հավաստագրում